Անցած տարի Տոկիոյի ավտոսրահում Yamaha բրենդը ներկայացրել է PES1 և PED1 սթրիթ-բայքերի կոնցեպտ-մոդելները: Այսպիսով, ընկերություն իր նոր մոդելները հագեցրել է էլեկտրաշարժիչներով: Մոդելներն առանձնանում են թեթևությամբ. PES1-ի քաշը 100 կգ-ից ավել չէ, իսկ PED-ինը մոտ 84 կգ է, գրում է style.rbc.ru-ն:
Երկու մոտոցիկլետների վրա էլ տեղադրված է Yamaha Smart Power մոդուլը:
Օրերս Yamaha-ն հայտարարել է երկու մոդելներն էլ սերիական արտադրություն թողարկելու որոշման մասին: Ենթադրվում է, որ սերիական տարբերակները իրական կյանքին ավելի մոտ կլինեն. ամենայն հավանականությամբ նստատեղն ավելի կլայնացնեն:
Վաճառքում PES1 և PED1 մոդելները կհայտնվեն 2016թ. ոչ շուտ:









































