Բրիտանիայի վարչապետը սխալմամբ առաջարկել է արգելել երեխաներին: Քեմերոնի հայտարարությունը Twitter-ում հետևել է այն բանին, երբ նա հայտարարել է մանկապղծությունը ահաբեկչությանը հավասարեցնելու մասին:
Ապրիլի 27-ին նրա գրության մեջ հայտնվել է հետևյալ նախադասությունը. «Անթույլատրելի է, որ կան սողանցքեր, որ լուծում են «ուղեցույց մանկապիղծների համար», այդ պատճառով էլ ես ցանկանում եմ օգնել երեխաներին՝ արգելելով նրանց»:
Ոչ ճիշտ դասավորվածության պատճառով արտահայտությունը երկիմաստ էր ստացվել:
Ինչպես գրում է The Daily Mirror-ը, բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր որոշել էին, թե խոսքը երեխաներին արգելելու մասին է, ինչը առիթ էր ծառայել բազմաթիվ կատակների համար:









































