Գողացված և արտասահման տարված Ուկրաինայի ակտիվների վերադարձման հարցը ուկրաինական կողմը կքննարկի ապրիլի 29-30-ին՝ Լոնդոնում, եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Ապրիլի 29-30-ին Լոնդոնում մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ կանցկացվի խոշոր հանդիպում՝ բարձր մակարդակի ներկայացուցչությունների մասնակցությամբ»,- գրել է Ավակովը:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ գլխավոր դատախազը, Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն, ֆինանսական, մոնիթորինգային և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ:









































