Ղրիմի իշխանությունները թերակղզի ջուր մատակարարելու պայմանագիր չեն ձևակերպել: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ջրային պաշարների պետական գործակալությանը:
«Մինչ այս պահը ոչ մի կոնկրետ առաջարկություն չի ստացվել՝ Ղրիմի ջրամատակարարման կարիքների համար պայմանագրային հարաբերություններ կնքելու մասին: Բացի այդ, լուծված չէ նաև Ղրիմի օգտագործած ջրային պաշարների պարտքի խնդիրը, որը 2013-ին կազմում է 1.7 մլն գրվեն (մոտ 155 հազար դոլար)»,- հստակեցրել են այնտեղ









































