Բոնդի մասին 23-րդ` «007.Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմը, որը վարձույթի է հանվել հոկտեմբերի 26-ին, առաջին հանգստյան օրերին 77,7 մլն դոլար եկամուտ է գրանցել,- հայտնել է Deadline կինոպորտալը:
Դենիել Քրեյգի մասնակցությամբ ֆիլմը 2012-ի ֆիլմերի շարքում եկամտի ռեկորդ է սահմանել, նաև լավագույն մեկնարկն է ունեցել բոլոր ժամանակների 2D ձևաչափի ֆիլմերի շարքում:
Ամենաշատ եկամուտ ֆիլմը ստացել է Մեծ Բրիտանիայում` մոտ 32,4 մլն դոլար, Ֆրանսիայում` 9,1 մլն, Ռուսաստանում` 8,6 մլն:
Ներկայումս Բոնդի մասին ամենաշատ շահույթ բերած ֆիլմը «Ռոյալ «խաղատունն է». Box Office Mojo-ի տվյալներով` դրա շահույթը 594,2 մլն դոլար է:
Մոտ օրերս «Սքայֆոլը» կմեկնարկի մի շարք եվրոպական երկրներում, նոյեմբերի 9-ին ֆիլմն էկրան կբարձրանա ԱՄՆ-ում և Կանադայում, դեկտեմբերի 1-ին` Ճապոնիայում:
Ֆիլմի գործողությունները սկսվում են Ստամբուլում, որտեղ գողացվել է МИ-6 բոլոր ակտիվ գործակալների մասին տեղեկությունների սկավառակը: Այն վերադարձնելիս Բոնդին պատահաբար վիրավորում է նրա զուգընկերուհին և որոշ ժամանակով ընդհատակ է անցնում: Նա վերադառնում է ծառայության МИ-6-ի շտաբ-բնակարանում պայթյունից հետո:
Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Սեմ Մենդեսն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Նաոմի Հարիսը, Ջուդի Դենչը, Խավիեր Բարդեմը, Բերենիս Մառլոն, Ալբերտ Ֆիննին և այլք:







































