Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը, որոնք որպես դիտորդներ են հանդես եկել Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում, օրենսդրության էական խախտումներ չեն գրանցել: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ հղում կատարելով եվրապատգամավորների պատվիրակության ղեկավար Պավել Կովալին:
Նա ընդգծել է, որ կան շատ տարբեր տեղեկություններ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ:
«Մի կողմից, խախտումներ քիչ են եղել, ու դա գերիշխող կարծիք է, բայց մյուս կողմից՝ կան տվյալներ, այսպես կոչված, «կարուսելների» մասին որոշ ընտրատեղամասերում»,- նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Կովալը ուշադրություն է բևեռել նաև «խաղի անհավասար կանոնների» վրա ընտրական քարոզչության ժամանակ: Դրա հետ միասին նա նկատել է, որ դա չի խանգարել քաղաքական կուսակցությունների ակտիվությանը, որոնք պայքարել են Ուկրաինայում խորհրդարանական տեղի համար:
Այսօր օրվա երկրորդ կեսին միջազգային դիտորդների միասնական խումբը կներկայացնի իր եզրակացությունները կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչներն առաջատար դիրքերում են 225 տեղամասերից 114-ում:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ԿԸՀ-ն, որը մշակել է հարցաթերթիկների 5 տոկոսը, Ռեգիոնների կուսակցությունն առաջատար դիրքերում է Ուկրաինայի 13 մարզերում:
Նրանց հաջորդում են միացյալ «Բատկիվշչինա» միացյալ կուսակցության ներկայացուցիչները, որոնք հաղթում են 28 տեղամասերում, միավորված «Ազատության» թեկնածուները՝ 6 տեղամասում, իսկ УДАР («Հանուն բարեփոխումների ուկրիանական դաշինք») կուսակցությունը՝ 4 ընտրատեղամասերում:
Երկու տեղամասերում հաղթում են Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն ու «Միասնական կենտրոն» կուսակցությունը:
«Միություն», «Ուկրաինա առաջ» և Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակությունը՝ հաղթել են մեկական ընտրատեղամասերում:
Ուկրաիանայի Գերագույն ռադայի ընտրությունները տեղի են ունեցել երեկ՝ հոկտեմբերի 28-ին:









































