ԱՄՆ արևելյան ափին զանգվածային տարհանում է սկսվել մոտեցող «Սենդի» մրրիկի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության փոխանցմամբ` տարհանում է իրականացվում Նյու Ջերսի, Նյու Յորք, Վիրջինիա, Մերիլենդ, Մասաչուսեթս և Հարավային Կարոլինա նահանգներում: Նահանգների իշխանությունները հաղորդել են, որ հետագայում բոլոր խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքը կդադարեցվի, և նախազգուշացրել են էլեկտրականության հնարավոր անջատումների մասին:









































