«Սենդի» փոթորկի զոհերի թիվը Կարիբյան կղզիներում հասել է 43-ի: Տասնյակ հազարավոր տներ քանդված են Կուբայում, Հայիթիում, Դոմինիկյան Հանրապետությունում, Յամայկայում և Բահամյան կղզիներում:
Որոշ հանդարտությունից հետո քամու արագությունը ԱՄՆ-ի Արևելյան ծովափին հասել է մինչև 120կմ/ժ արագության: Ավելին, մասնագետների խոսքերով՝ շաբաթվա սկզբին «Սենդին» կարող է գերփոթորկի վերածվել:








































