Wednesday, 24 06 2026
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

Անամոքություն. 27-ից 13 տարի անց

13 տարի առաջ` հոկտեմբերի 27-ի առավոտյան, Հայաստանն ապրում էր իր սովորական կյանքով` լեցուն խնդիրներով, խնդիրները լուծելու վերաբերյալ հասարակական-քաղաքական քննարկումներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին վազգենսարգսյանական հայտարարություններով, որոնք մի քանի ժամ անց մի քանի րոպեում պետք է կտրականապես, արմատապես շրջվեին գլխիվայր:

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին գնդակահարվեց վարչապետ Վազգեն Սարգսյանը, նրա հետ միասին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռոբերտ Միրոյանը, տարածքային նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմեն Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը: 8 մարդ դարձավ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, դաժան ահաբեկության զոհ:

Արդեն 13 տարի Հայաստանի հասարակությունը տարբեր ակտիվությամբ և ինտենսիվությամբ փորձում է պարզել, թե ի վերջո` ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, ովքեր էին կանգնած 5 ահաբեկիչների խմբի ետևում, ում էր պետք Հայաստանի գլխատումը, երիտասարդ պետության ողնաշարին հասցված այդ հարվածը, պարզապես անմարդկային, վայրենի, դաժան այդ ոճրագործությունը:

Հոկտեմբերի 27-ը զգալիորեն փոխեց Հայաստանի ընթացքը: Ավելորդ է քննարկել, թե ինչ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը. երկիրը կգնա՞ր այն հունով, ինչը պետք էր զարգացման համար, թե՞ կլիներ ավելի վատ: Առավել ևս, որ ի վերջո` մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ն էլ երկիրը հաստատ չէր գնում այն հունով, որը պետք էր: Այնպես որ` իմաստ չունի քննարկել, թե ինչ կլիներ: Պետք է միայն փաստել, որ ողջ կլինեին մարդիկ, և նրանց ընտանիքներում չէր լինի մարդկային, անձնական այն մեծ վիշտը, որ թերևս մինչև այսօր էլ ամոքված չէ զոհերի հարազատների մոտ:

Փոխարենը մենք գիտենք, թե ինչ եղավ 27-ից հետո, և ինչ է շարունակում լինել: Ինչպես կշարժվեր Հայաստանը, եթե չլիներ 27-ը. սա արդեն, մեղմ ասած, չափազանց տեսական հարց է, իսկ պրակտիկ իրականության մեջ Հայաստանը գնաց կլանային, քրեաօլիգարխիկ համակարգի հաստատման և բյուրեղացման, քաղաքական առևտրականների բազմացման, քաղաքականության և բիզնեսի հանցավոր սերտաճումը խորացնելու, ընտրակեղծարարությունը կատարելագործելու, երկիրը, Ղարաբաղի հաղթանակը մսխելու, քաղաքացիական ձայնը լռեցնելու ճանապարհով, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ դարձավ 2008 թվականի մարտի 1-ը, երբ Երևանում հանուն իշխանական համակարգի վերարտադրության գնդակահարվեց տասը մարդ:

Այս ամենը երևակայության, տեսական դատողությունների շարքից չէ, այս ամենը պարզ իրականություն է, որ եղել է հոկտեմբերի 27-ից հետո` փաստելով, որ պետական մակարդակով, ըստ էության, դասեր չեն քաղվել 27-ից: Այլապես չէր լինի այն, ինչ եղավ դրանից հետո, և ինչն ըստ էության արդարացրեց ողբերգության պատվիրատուների հաշվարկները, ովքեր էլ և որտեղ էլ որ նրանք լինեն: Նրանց հաշվարկը Հայաստանը որպես պետություն թուլացնելն էր, և նրանց հաշվարկները արդարացրին նրանք, ովքեր ստանձնեցին պետության կառավարումը 27-ից հետո:

Կրկնում ենք. 27-ից առաջ էլ պետության կառավարումը, մեղմ ասած, այն չէր, ինչ պետք էր Հայաստանին մրցունակ, մարտունակ պետություն լինելու համար, սակայն խնդիրն այն է, որ 27-ի դառը դասը Հայաստանին պետք է ստիպեր պարզապես անել հետևություններ և կառուցել որակապես այլ երկիր, որպեսզի այնտեղ այլևս չլինեին արյունահեղություններ և հարցերը նման կերպով լուծելու փորձեր:

Սակայն այդ դասը չքաղվեց, փոխարենը փորձ արվեցին քաղել որոշակի պտուղներ, որոնք, սակայն, առայժմ Հայաստանի, ոչ թե դրանք քաղողների կոկորդին են մնացել: Եվ 13 տարի անց այս իրողությունը 27-ից ստացված պետական ու հասարակական ցավն էլ, ինչպես զոհերի հարազատների, բարեկամների, ընկերների մարդկային ցավը՝ շարունակում է պահել անամոք:

Եվ 27-ի դասը շարունակում է մնալ Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի և իշխանության գլխավոր և, ըստ էության, չլուծված խնդիրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում