Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետները գնահատում են ծանր։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Երկուսն էլ գիտակցություն ունեն։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը:
Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։








































