Saturday, 04 07 2026
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Նախանշվել են Հայաստանի ու Կոստա Ռիկայի փոխգործակցության զարգացման ուղիները

Հոկտեմբերի 25-ին Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի հետ հանդիպմամբ մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Սան Խոսե: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարը կարևորեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը, ինչը, նրա խոսքերով, երկկողմ հարաբերություններում նոր մեկնարկ է ազդարարում և անշուշտ դրական խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման առումով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելության գլխավոր նպատակը լատինաամերիկյան տարածաշրջանի երկրների հետ նոր կապեր հաստատելն է և այդ ենթատեքստում Հայաստանը կարևորում է Կոստա Ռիկայի հետ համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ու այս առումով երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ձևավորումը կարևոր դեր կարող է ունենալ:

Զրույցի ընթացքում Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի ղեկավարն ասել է, որ ինքը կնախաձեռնի խորհրդարանում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբի ձևավորումը: Ի պատասխան նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը ակտիվ կապեր է հաստատել բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ և անկասկած շահագրգիռ կլինի Կոստա Ռիկայի հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու մեջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, որոնք արտահայտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է արված առաջարկները:

«Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, կշարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված ողջունելի բանաձևի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար», – ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների և արտաքին առևտրի հանձնաժողովի նախագահ Մարիա Ժանետե Ռուիզ Դելգաոյի հետ:

Սան-Խոսեում հոկտեմբերի 25-ին կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների նախարար Խոսե Էնռիկե Կաստիլո Բառանտեսի բանակցությունները:

Հանդիպմանը Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ինքը բարձր է գնահատում հայաստանյան գործընկերոջ այցելությունը, որը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

«Մեր երկրները շատ նմանություններ, հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեն և ես համոզված եմ, որ այս առիթը կօգտագործենք պայմանավորվելու փոխգործակցության զարգացման շուրջ: Ինչպես և Հայաստանը, Կոստա Ռիկան ցանկանում է ընդլայնել հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ, այստեղ ևս մեր նպատակները համընկնում են»,- ընդգծեց նախարար Բառանտեսը:

«Հայաստանը վարում է ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքականություն, որի կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխարհամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը, քանզի համոզված ենք, որ 21-րդ դարում չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով և դիվանագիտության մեջ սահմանափակվել միայն սեփական տարածաշրջանի տեսլականով, անտեսել այլուր տեղի ունեցող զարգացումները: Այդ առումով մեր դաշնակիցների, ավանդական գործընկերների հետ առավել խորացող համագործակցության հետ մեկտեղ, մենք մեծ կարևորություն ենք տալիս լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլեր ձեռնարկում այդ ուղղություններով», – ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, տնտեսական հարաբերությունների ընդլայնման, մշակութային փոխանակումների խթանման նպատակով համատեղ իրականացվելիք քայլերի շուրջ: Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանում և Սան-Խոսեում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրելու, պատվո հյուպատոսներ նշանակելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ փաստաթղթերի մշակման և Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Երևան նախատեսվող այցելության ժամանակ դրանց ստորագրման վերաբերյալ:

Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ նախարարներն առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության, տուրիզմի և մշակութային բնագավառները:

Նախարար Բառանտեսն իր գործընկերոջը ներկայացրել է ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի, տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ավարտելով այցելությունը լատինաամերիկյան երկրներ, Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Փարիզ, որտեղ հոկտեմբերի 27-ին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում