Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը այսօր Փարիզում չնախատեսված, չհայտարարված համերգով ելույթ կունենա: Համերգը ընթանալու է փարիզյան փոքրիկ համերգասրահներից մեկում, որը նախատեսված է ընդամենը 700 մարդու համար: Այս մասին խումբը հայտարարել է Twitter-ում:
Այս ելույթի համար կվաճառվի ընդամենը 350 տոմս, գինը` 15 եվրո: Միակ տեղը, որ հնարավոր է դրանք գնել, Վիրջին խանութն է:
Զարմանալի չէ, որ խանութի մոտ արդեն հերթ է գոյացել:







































