Wednesday, 24 06 2026
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

ԱՄՆ-ն կշարունակի Ասիայում հակահրթիռային համակարգեր տեղակայել. Պանետա

ԱՄՆ-ն կշարունակի հակահրթիռային պաշտպանության համակարգերի գլոբալ կառուցումն Ասիայում, այդ թվում՝ Հարավային Կորեայում դրա օբյեկտների տեղակայումը: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:

«Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ն շարունակում են հրթիռային պաշտպանության հարցերով երկխոսությունը՝ ապահովելու համար ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային սպառնալիքի դեմ համապատասխան պաշտպանություն: Մենք ձեռնարկում ենք ցանկացած քայլ, որն անհրաժեշտ է հնարավոր հրթիռային հարվածի դեմ վստահ պատրաստվածության համար: Մենք նոր խոսում էինք Ճապոնիայում TPY-2 ռադարային համակարգի տեղակայման մասին, մենք նաև շարունակում ենք երկխոսությունը տարածաշրջանում մեր ընկերների հետ նման հզորությունների հետագա զարգացման վերաբերյալ»,-ասել է Պանետան՝ Վաշինգտոնում հարավկորեացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

Պանետայի խոսքով՝ բանակցությունների ընթացքում երկու կողմերը համաձայնել են հակահրթիռային պաշտպանության հարցում համագործակցության շարունակման անհրաժեշտության հարցում:

«Մենք տարբեր պայմաններ ունենք դրա համար, սակայն համաձայն ենք այն բանին, որ նման համագործակցությունն անհրաժեշտ է: Մենք մտադիր ենք ձեռնարկել ամեն ինչ մեր նպատակների իրականացման համար»,- հավելել է ամերիկացի նախարարը:

Պանետան նշել է, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան նաև պայմանավորվել են շարունակել ԿԺԴՀ-ին «մանրակրկիտ հսկելը» և մտադիր են կանխել նրա կողմից բոլոր սադրանքները:

Իր հերթին, հարավկորեացի պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինը նշել է, որ ԿԺԴՀ-ն նախկինի պես զգալի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար և շարունակում է նախապատրաստվել հրթիռային և միջուկային զենքի նոր փորձարկումների:

«Մենք անհանգստացած ենք, որ ԿԺԴՀ-ն շարունակում է փորձերի նախապատրաստվել, շարունակում է ուրանի հարստացումը, ինչպես նաև իրեն սադրիչ վարք է թույլ տալիս»,- ասել է Չժանը:

Գործընկերները նշել են, որ մտադիր են աշխատել կորեական խնդրի կարգավորման վրա միջազգային միջնորդների «վեցյակի» շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում