Նորզելանդացի գիտնականները Մոտուտապու կղզում բաց են թողել կիվիի հազվադեպ հանդիպող տեսակի՝ հյուսիսային կիվիի (brown kiwi) 5 թռչունների: Նպատակը այս մեռնող տեսակի պոպուլյացիան վերականգնելն է: Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը:
Մոտուտապու կղզին գտնվում է երկրի մայրաքաղաքի հարևանությամբ՝ Օկլենդ քաղաքում:
Կղզին է ընտրվել թռչունների բազմացման համար, քանի որ այնտեղ բացակայում են գիշատիչները ու կիվիների համար վտանգ ներկայացնող մյուս գիշատիչները:
«Մեզ հայտնի է, որ կիվիների ձագերի 95%-ը, որոնք ծնվում են ազատության մեջ, չհասնելով սեռահասունացման` սատկում են: Միայն մեկ թափառող շունը կարող է մի քանի օրում ոչնչացնել կիվիների ամբողջ պոպուլյացիան, այդ իսկ պատճառով կղզում արգելված է պահել այդ ընտանի կենդանիներին»,- RIA Novosti-ի փոխանցմամբ` ասվում է հաղորդագրության մեջ:
Մոտուտապու կղզում կիվիների պոպուլյացիայի վերականգնման համար տարածքի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ 1994թ.-ին:
Մոտակա 5 տարում կենսաբանները մտադիր են այստեղ բաց թողնել կիվիի մինչև 50 ձագ:
Այսօրվա դրությամբ հաշվվում է այդ հազվագյուտ տեսակի 1,5 հազար թռչուն:









































