Wednesday, 24 06 2026
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է

Հայաստանի ներքին «արյունահոսությունը»

Հայաստանում վերջին շրջանում հաճախ կարելի է լսել գնահատականներ, հատկապես ընդդիմադիր որոշ շրջանակների ներկայացուցիչների շուրթերից, թե իշխանափոխության համար պետք է համագործակցել նույնիսկ սատանայի հետ, եթե այդպիսով կլուծվի վարչակարգին հրաժեշտ տալու հարցը:

Այս բանաձեւը հատկապես շատ է հիշատակվում ՀԱԿ-ԲՀԿ հարաբերության ընդդիմախոսներին տրվող պատասխաններում: Այսինքն` փորձ է արվում ներկայացնել, որ հանուն ժողովրդավարության հաղթանակի կարելի է օգտագործել նույնիսկ ԲՀԿ-ին: Իսկ ՀԱԿ-ի որոշ կարկառուն գործիչներ նույնիսկ հայտարարում են, որ պետք է ողջունել բոլորին, ովքեր անցնում են ժողովրդի կողմը:

Այս ամենում իրապես կա ռացիոնալ հատիկ, սակայն կա նաև մի մեծ բացառություն: Բանն այն է, որ տվյալ պարագայում, երբ խոսում ենք կոնկրետ իրադրության մասին, ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ն է անցնում ժողովրդի կողմը, ինչը կարելի է օգտագործել ընդդեմ ռեժիմի և ապահովել ժողովրդի հաղթանակ, այլ, այսպես ասած, ժողովրդական շարժումը, կամ նախկին շարժման անվան տակ հանդես եկողներն են շարժման անունից անցնում «Բարգավաճ Հայաստան»-ի և Ռոբերտ Քոչարյանի կողմը` ավելի ու ավելի ապարդյուն թաքցնելով այդ անցումը:

Այսինքն` տեսական մակարդակում ռացիոնալություն պարունակող բանաձևը, որ կարելի է ռեժիմի դեմ գործադրել, իրականում այստեղ ոչ մի կապ չունի: Հակառակը` ռեժիմի մի մասն է փորձում մյուս մասի դեմ գործադրել ժողովրդական շարժման ու հասարակության անունը, այսպես ասած` բրենդը, որ ռեժիմի այդ մասին է տրամադրում Հայ ազգային կոնգրեսը:

Այլ կերպ ասած` Կոնգրեսը ըստ էության զբաղված լինելով քաղաքական առևտրով` փորձ է անում դա ներկայացնել իբրև բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն` այն պարագայում, երբ դրանում չկան ոչ բուրժուաներ, ոչ էլ, ըստ էության, դեմոկրատներ:

Կարելի էր աչք փակել այս ամենի վրա կամ բավարարվել ընդամենը դժգոհությամբ, եթե խոսքը վերաբերեր միայն Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան»-ի, այսպես ասած, առաջնորդական շրջանակներին: Սակայն խոսքը ոչ թե բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն անվանմամբ ակումբային խաղի մասին է, ինչպես ասենք` մի ժամանակ կային տարբեր նման կարգի ինտելեկտուալ խաղիկներ` «Մոնոպոլիստ» կամ «Բիզնեսմեն» անվանումներով, այլ հասարակական լուրջ սահմաններ նախանշող մի գործընթացի, որը շարունակվելու, ծավալվելու պարագայում կարող է մեծ ավերածություններ գործել հանրային գիտակցության և ինքնասիրության դաշտում: Մինչդեռ այդ դաշտում իշխանության գործած ավերածությունները արդեն իսկ բավարար են Հայաստանի համար գրեթե մահացու մարտահրավեր լինելու, ճակատագրական սահմանագծի հասցնելու համար:

Եվ եթե իշխանության կողմից տարվող ավերիչ կուրսին միանա նաև իբր այլընտրանքային մյուս ավերածությունը, ապա Հայաստանը դրան արդեն հաստատ չի դիմանա: Ահա թե ինչու Կոնգրեսի և ԲՀԿ-ի մտավարժանքները հնարավոր չէ մատնել անուշադրության և համարել ներքին գործ: Դա ավելի շուտ կարող է լինել ներքին «արյունահոսություն» Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում