Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արժույթի փոխանակման կետերի ասոցիացիան հայտարարել է արժութային գործարքների իրականացման նոր կանոնների ներդրման մասին՝ կապված երկրի արժույթի շուկայի ներկայիս իրավիճակի հետ:
Նոր կանոնների համաձայն՝ Իրանի Կենտրոնական բանկի կողմից արտոնագիր ստացած բոլոր ընկերությունները պետք է նվազագույնի հասցնեն արժույթի առքը, վաճառքը և փոխանակումը: Բոլոր գործարքները պետք է ստանան փաստաթղթային տեսք՝ տվյալ ընկերության կնիքով հաշիվ ապրանքագրի տրմամբ:










































