Հունաստանում բանկերի աշխատակիցները գործադուլ են անցկացնում՝ բողոքելով իրենց սպասարկող բժշկական հիմնադրամի և համազգային հիմնադրամի միավորման դեմ: Այս մասին հայտարարել է նրանց արհմիությունը:
Հունաստանի կառավարությունը նման կազմակերությունները միավորում է EOPYY համազգային հիմնադրամի հետ՝ միջոցներ տնտեսելու համար: Սակայն բանկի աշխատողները հայտարարում են, որ իրենց հիմնադրամը գտնվում է լավ ֆինանսական վիճակում, ուստի իրենց համար միավորումը շահավետ չէ:
«Միակ նպատակը (իշխանությունների.- 1in.am) դեպոզիտների թալանումն է և հատուկ քաղաքական շահերի սպասարկումը»,- ասվում է արհմիության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ այսօր 4 ժամով իրենց աշխատանքները դադարեցնում են նաև բժիշները՝ բողոքելով իրենց ապահովագրական հիմնադրամի և համազգայինի միավորման դեմ:








































