2012 թվականին Վիետնամի ամենաայցելվող վայր է ճանաչվել Կանանց թանգարանը Հանոյում: Այս մասին հայտնում է Vietnam Times-ը:
Նման կարծիքի են եկել աշխարհում խոշորագույն TripAdvisor զբոսաշրջային կայքի ստեղծողները, որոնց օգնությանն են դիմում ամբողջ աշխարհում հազարավոր ճանապարհորդներ: Արտասահմանցի հյուրերը կարող են հետևել կանանց դերին Վիետնամի հասարակությունում՝ հնագուն ժամանակներից մինչ մեր օրերը:
Թանգարանը բացվել է ոչ վաղ անցյալում, սակայն բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել իր պատերի ներքո հավաքել հարյուրավոր ցուցանմուշներ, որոնք վկայում են Վիետնամում կնոջ դերի հանդեպ պատկառելի վերաբերմունքի մասին, որն այդ երկրի մշակույթում պահպանվել է մինչ օրս:










































