Facebook ընկերության մաքուր կորուստը 2012թ-ի III քառամսյակում կազմել է 59 մլն դոլար, այն դեպքում, երբ նույն տարվա այս ժամանակահատվածում ընկերությունը ստանում էր 227 մլն դոլարի շահույթ՝ ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:
2012թ-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների համար Facebook-ի եկամուտը կազմել է 1,26 մլրդ դոլար, ինչը 32%-ով՝ 954 մլն դոլարի չափով, գերազանցում է 2011թ-ի III քառամսյակի ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Facebook Inc.-ի մաքուր կորուստը 2012թ-ի II քառամսյակում կազմում էր 157 մլն դոլար:










































