Ավստրիացի էքստրեմալ մարզիկ, երկնասուզակ Ֆելիքս Բաումգարթները, որը ստատոսֆերայից դեպի երկիր ազատ անկմամբ գերազանցել է ձայնի արագությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին առաջարկել է սովորեցնել պարաշյուտով ցատկել սովորեցնել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հոկտեմբերի 14-ին հելիումով օդապարիկին ամրացված տիեզերական պարկուճով բարձրանալով Երկրից 39 կմ բարձրության վրա՝ Զալցբուրգի բնակիչը հատուկ սաղավարտով ցատկ է կատարել պարաշյուտով՝ բարեհաջող կերպով վայրէջք իրականացնելով ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտակայքում հանդիսականների ծափողջույնների ներքո:
Երեքշաբթի Պան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ, որը մեծ հիացմունքով է խոսել նրա սխրագործծության մասին, Բաումգարթները նրան առաջարկել է սկայդայվինգ սովորեցնել:
«Դա ձեր շանսն է, ես ձեզ կսովորեցնեմ պարաշյուտով թռչել»,-ասել է մարզիկը:
Գործակալության փոխանցմամբ՝ Պան Գի Մունը առաջարկին արձագանքել է առանց առանձնակի ոգևորության, սակայն Բաումգարթների մասին խոսել է՝ որպես «աշխարհի ամենախիզախ մարդու»:
Բաումգարթների թռիչքը YouTube վիդեոհոսթինգում միաժամանակ դիտել էր 8 մլն մարդ:









































