Saturday, 04 07 2026
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Քաղաքական ուժերի ցանկությունը` ամեն ինչ, կամ ոչինչ. մամուլ

«Ավելի ու ավելի են հաստատվում այն կանխատեսումները, որ մեզ սպասվում են անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատխուր նախագահական ընտրությունները: Եթե թեկնածուների ցանկը սահմանափակվի Սերժ Սարգսյանով ու մի քանի «էպոսագետներով», կարելի է վստահաբար եզրակացնել, որ նախ` մեզանում ոչ միայն իսպառ ոչնչացվել է ընտրական համակարգը, այլև հասարակությունն էլ առանց պայքարի «հանձնվել է»: Նման պայմաններում ընտրված նախագահը, անգամ եթե ժողովրդի 99 տոկոսի քվեներն ստանա, հպարտանալու ոչինչ չի ունենալու, այդ վիճակը նրա կողմից հետևողականորեն հյուսված այն սարդոստայնն է, որի մեջ ի վերջո խճճվելու են նաև ինքն ու իր մերձավոր շրջապատը»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.

«Բայց առավել մտահոգիչ է այն, որ ոչ քաղաքական ուժերը, ոչ հասարակությունը պայքարելու, մրցակցելու, իրենց միջից նոր թեկնածուներ, նոր պոտենցիալ ծնելու ձգտում չեն դրսևորում: Ի՞նչ է հարկավոր այս ամուլ, թևաթափ, հուսահատ ու հեռացող հասարակությանը ցնցելու համար: Ի վերջո, մեր ժողովուրդը, որպես կանոն, մեծ ակտիվություն է ցուցաբերել նախագահական ընտրությունների շեմին և չի հաշտվել ընտրակեղծիքների հետ: Ի՞նչ է պատահել հիմա: Թերևս մեղքը ոչ թե հասարակությանն է, այլ նրա էլիտայինն ու քաղաքական ուժերինը, որոնք դադարել են քաղաքական լինելուց և փակվել են իրենց գրասենյակներում: Սրանք պատրաստ են քաղաքական պայքարի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ 100 տոկոսանոց համոզվածություն ունեն հաղթանակի հարցում: Սրանք իրենց ծախսած ամեն լուման, վատնած էներգիայի ամեն միավորն ափսոսում են: Ալարում են այցելել մարզեր: Հոգնում են հանրահավաքներից ու հանդիպումներից: Զահլա չունեն հեռուստատեսությամբ ու թերթերով հանդես գալու: Սրանք ամեն ինչ են ուզում, միանգամից և կապույտ երիզով սկուտեղի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում