Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) հայտարարել է, որ խոսքի ազատությունը Թուրքիայում ծայրահեղ կետի է հասել, և երկիրն «ընկնում է բռնակալության անդունդը»: Ինչպես հաղորդում է Radikal թերթը, CPJ-ը Թուրքիային կանգնեցնում է այն երկրների կողքին, որտեղ լրագրողների և լրատվամիջոցների խոսքի ազատությունն ամենավատ վիճակում է, այսինքն՝ Ռուսաստան, Բելառուս և Չինաստան:
Կոմիտեն Թուրքիայի գործող կառավարության հարձակումներն անվանում է խոշորագույնը մարդկության վերջին շրջանի պատմության ընթացքում: Իր ենթադրությունները CPJ–ն անում է՝ հիմք ընդունելով լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թիվը, ինչպես նաև՝ կալանավորված լրագրողների թիվը։
CPJ-ի տվյալներով` այս մերձավորարևելյան պետության բանտերում են գտնվում 76 լրագրողներ, նրանցից առնվազն 61-ը՝ բացառապես իրենց մասնագիտական գործունեության համար: Բացի այս ամենը, կազմակերպությունը բերում է ևս մեկ վիճակագրություն: Ձերբակալված լրագրողների ամենաքիչը 70 %-ը քրդեր են: Այսինքն՝ այստեղ գործ ունենք ազգային խտրականության հետ:
CPJ-ը նաև հաղորդում է, որ հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի մարդասպանը մինչ օրս չի պատժվել և ազատության մեջ է գտնվում:
Կոմիտեն նշում է, որ Թուրքիայի դեմոկրատացումը չի համապատասխանում նրա եվրաինտեգրման մտադրություններին:








































