Սիրիայի կառավարական ուժերը հարված են հասցրել Հալեպի կենտրոնական հատվածի թաղամասերից մեկին, ինչի հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
Արկն ընկել է հացատան վրա, որտեղ այդ ժամանակ մեծ թվով մարդիկ են եղել: Զոհերի թվում կան կանայք և երեխաներ:









































