Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լիբանանում հուզումները շարունակվում են. ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

Լիբանանում պոռթկումները և հուզումները շարունակվում են. ընդդիմությունը պահանջում է Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի հրաժարականը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արարատ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը՝ խոսելով Լիբանանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Նրա խոսքով՝ Բեյրութում հատկապես լարված է եղել դրությունը երեկ, երբ տեղի է ունեցել երկու օր առաջ Բեյրութի քրիստոնեական թաղամասերից մեկի պայթյունի զոհ դարձած Լիբանանի ներքին անվտանգության ուժերի տեղեկատվության վարչության տնօրեն Ուիսամ Հասանի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցել են Լիբանանի նախագահը, վարչապետը և այլ պաշտոնյաներ:

«Նախագահը խստիվ դատապարտեց տեղի ունեցածը և իրավական մարմիններից պահանջեց բացահայտել հանցագործների ինքնությունը, վարչապետ Միքաթին ևս դատապարտեց ոճիրը և պահանջեց, որ հանցագործները հայտնաբերվեն: Հուղարկավորությունից հետո ընդդիմադիրները փորձեցին մուտք գործել կառավարության շենք կառավարությունը տապալելու նպատակով, սակայն բանակը կարողացավ այնպես անել, որ խռովարարները մուտք չգործեն կառավարության շենք և հաջողությամբ կասեցրեց նրանց մտադրությունը: Այս ամենի արդյուքնում տասնյակ մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոց: Ընդդիմության ներկայացուցիչ Սաադ Հարիրին հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում բռնությամբ տապալել կառավարությունը, այլ պետք է շարունակեն իրենց պայքարը տարբեր քաղաքական ձևերով, սակայն ընդդիմությունը շարունակում է բարձրացնել պահանջը. այն է՝ վարչապետի հրաժարականը»,- մանրամասնեց լիբանանահայը՝ շարունակելով, որ բավական երկար ժամանակ արվարձաններում ևս բախումներ են ծավալվել ընդդիմադիրների և բանակի միջև: Սակայն, Շխրտմյանի հավաստիացմամբ, առավոտյան կանուխ ժամերին բանակը, անվտանգության ուժերը իրենց տիրապետության տակ վերցրին մայրաքաղաքի գլխավոր արվարձանները:

Եզրափակելով իր խոսքը՝ «Արարատ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ ընդհանրապես երկրում լարված կացություն է տիրում հատկապես Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլի քաղաքում, որտեղ սուննի համայնքը մեծամասնություն է կազմում, այնտեղ է ապրում վարչապետ Միքաթին: «Նրա տան առջև նստացույց է հայտարարվել ընդդիմության կողմից, որպեսզի նա հրաժարական ներկայացնի: Այդ պոռթկումները և հուզումները շարունակվում են»,- ընդգծեց Ահարոն Շխրտմյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ՝ կեսօրին, Բեյրութի քրիստոնեական Էշրէֆիէի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել, վիրավորվել էին բազմաթիվ մարդիկ, իսկ 8 մարդ զոհվել էր, որոնց թվում Լիբանանի «Մարտի 14»-յան ուժերի ներկայացուցիչ Սաադ Հարիրիի մտերիմ, Ներքին անվտանգության ուժերի տեղեկատվության վարչության տնօրեն Ուիսամ Հասանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում