Toyota-ի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Կառլ Շլիխտը լրագրողներին տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է թողարկել Auris մոդելի ավտոմեքենայի սպորտային տարբերակը:
Թեև սպորտային տարբերակի թողարկումն ընկերության առաջնային խնդիրներից չէ, այնուամենայնիվ, տնտեսության լավ զարգացման դեպքում Auris-ի նոր մոդելի հայտնվելը հավանական է:
Ներկայում Auris-ի մոդելային շարքում ամենահզորը 134 ձիաուժ հզորությամբ բենզին-էլեկտրոնային հիբրիդային շարժիչն է: Այս տվյալներով հեչբեքը 0-ից 100 կմ/ժ արագացմանը հասնում է 10,9 վայրկայնում, իսկ առավելագույն արագությունը 180 կմ/ժ է:










































