Monday, 22 06 2026
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ

Փոխվարչապետը Կոտայքում համայնքապետերին հորդորել է հետևողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր` հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզպետարանում մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի օրակարգում էին սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող և հրատապ այլ հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, թե ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված շուրջ 3, 6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,5 մլրդ դրամ, կատարողականը 98.4% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.1 %: Հինգ հարկատեսակների մասով կատարողականի 70 %-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվել միայն տասը համայնքում:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար է համարել մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` վստահություն հայտնելով, որ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներն առաջիկա ամիսներին առավել հետևողական աշխատանքներ կիրականացնեն այդ ուղղությամբ: Կարևորելով արդյունավետ վարչարարության իրականացումը` նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ հանգամանքը հաշվի է առնվելու պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման դեպքում:

Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի առնչությամբ զեկուցվել է, որ արդեն կատարվել է նախատեսված աշխատանքների 94,6 տոկոսը: Քննարկվեցին նաև չորրորդ ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր, որով մարզին տրամադրվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն դպրոցների, շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների նորոգմանը, ոռոգման ջրագծերի կառուցմանը:

Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի մասին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորել է հետևողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում:

Ա. Գևորգյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև համայնքապետերի բարձրացրած հարցերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում