Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել 108 օտարերկրյա քաղաքացիների անունների ցանկը, որոնք ձերբակալվել են Սիրիայում` պայմանավորված ահաբեկչության հետ նրանց ենթադրյալ կապով:
«Պարզաբանում ենք յուրաքանչյուր անհատի ձերբակալման պատճառը: Մենք համարում ենք, որ նրանք ահաբեկչական գործունեության հետ կապ են ունեցել»,- ասվում է նամակում: Ձերբակալված օտարերկրացիների ցուցակը արաբերեն է գրված:
Նամակը ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ԱԽ-ի ներկայիս ղեկավար Գերտա Ռոսենտալին:








































