Բջջային հեռախոսներ արտադրող երբեմնի հսկա ընկերությունը միլիոնների վնաս է կրում: Երրորդ եռամսյակում վաճառքի ցուցանիշը իջել է միանգամից 19 %-ով: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ չնայած նոր Lumia սմարթֆոնի թողարկմանը, միչև 2012 թ. վերջն ընկերության ֆինանսական ցուցանիշները դժվար թե դեպի լավը գնան:
«Ընկերության մաքուր վնասը երրորդ եռամսյակում ավելացել է 969 միլիոն եվրոյով, ընկերության շահույթը նվազել է 7,2 միլիոն եվրոյով»,– գրում է The Independent-ը:
Reuters-ի տվյալներով՝ Nokia-ի մեկ բաժնետոմսի արժեքն այս պահին կազմում է 2,22 եվրո, որը ավելի բարձր է սպասվածից:
Ինչևէ, ենթադրվում է, որ նոր Lumia 820 և 920 սմարթֆոնների թողարկումը կբարելավի ընկերության վիճակը: Այս հեռախոսները վաճառքում կհայտնվեն նոյեմբեր ամսին: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ արագ շահույթ այս հեռախոսներից իրենք չեն սպասում:









































