Լեհաստանում հայտնաբերված կրիաների մնացորդները ամենահինն ու բացառիկն են: Դրանցից մեկը պատկանում է այնպիսի տեսակի, որը մարդկությանը դեռ հայտնի չէ: Այն ապրել է ցամաքի վրա գրեթե 215 մլն տարի առաջ` տրիասյան ժամանակաշրջանում: Հնագույն կենդանու խեցին և ոսկորները հայտնաբերվել են աղբանոցի տեղում՝ Պարեմբո քաղաքում:
Գիտնականները հայտնում են, որ կրիայի մնացորդները հոյակապ վիճակում են, և նմանատիպ լավ պահպանված մնացորդների իրենք դեռ չէին հանդիպել:
Տրիասյան ժամանակաշրջանի վերջը հայտնի է նրանով, որ գիտնականները այն անվանում են մասսայական ծովային մահ, քանի որ դրանից հետո մոլորակի վրա սկսել են գերիշխել դինոզավրերը: Կրիաները այդ փուլում հազվադեպ տեսակ էին: Ամբողջ աշխարհում հայտնաբերվել է դրանց ընդամենը 6-7 կմախք:








































