Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի խնդրին.
«Ահաբեկչության խնդրի լուծումը Թուրքիայի համար ամենակարևոր և առաջնահերթ հարցն է: Եթե լուրջ մոտեցում չցուցաբերվի հարցին, ապա այդ խնդրի հետևանքով Թուրքիան կհայտնվի փակուղու մեջ: Այն երկրի զարգացման համար կվերածվի արգելքի: Թուրքիայի բոլոր քաղաքացիները պետք է ջանքեր ներդնեն ահաբեկչության խնդրի լուծմանն աջակցելու համար»:







































