Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Եթե ՀԱԿ-ում որոշեն պաշտպանել ԲՀԿ թեկնածուին, մենք ՀԱԿ-ում անելիք չենք ունենա

Ներկա սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր ուժ փորձում է սեփական ամբիցիաներն արտահայտել ու սեփական թեկնածուներն առաջադրել՝ դրանով իսկ օգնելով գործող ռեժիմին: Միայն համախմբված կերպով, ժողովրդին առաջնորդելով է հնարավոր փտած ծառը տեղից շարժել ու վայր գցել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող` «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին:

Նա նշեց, որ ՀՀ բնակչությունը վաղուց գիտի` երկրում արդար ընտրություն չկա և չի էլ լինելու: Ըստ նրա՝ ստեղծված է մի մեխանիզմ, որը հակաժողովրդական է, հակազգային և իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը կպաշտպանի ԲՀԿ թեկնածուին, Գառնիկ Մարգարյանն ասաց` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել, պետք է հստակ հայտնի իր անելիքների մասին:

«Առաջադրման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը իր անելիքների մասին պետք է ասի, քանի որ փոխվել են ժամանակները` 2008 թվականը չէ, այժմ տնտեսական, քաղաքական կյանքում փոխվել է ներքին, արտաքին իրավիճակը: Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել. մենք դա պետք է հաշվի առնենք:

Երկրորդը՝ եթե ԼՏՊ-ն չառաջադրվի, ապա ԲՀԿ որևիցե թեկնածուի պաշտպանելու դեպքում մեր կուսակցությունը ՀԱԿ-ում անելիք չի ունենա, քանի որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հենարանն է: Նրանք ժողովրդին չնչին բան են գցում` լինի օգնություն, բարերարություն, թե մի ուրիշ բան: Ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն փրկիչ է, իսկ մենք նրանց թեկնածուին պետք է աջակցենք. դա նույն ռեժիմն է»,- հայտնեց Գառնիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ սա է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում