Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, որ գեղեցիկ կանանց ավելի շուտ կարելի է մեղադրել հանցագործությունների մեջ, քան առավել պակաս համակրելի կանանց: Հատկանշական է, որ դա հակասում է ընդունված այն կարծիքին, որ համակրելի կանանց իրավապահներն ավելի լոյալ են վերաբերվում:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, այդ տվյալները մեծ հաշվով վերաբերվում են, այսպես կոչված, «ընտանեկան» հանցագործություններին: Ընդ որում, հետազոտողները նաև պարզել են, որ սեփական ամուսինների սպանության մեջ մեղադրվող կանանց ամենահստակ բացատրությունն ինքնապաշտպանությունն է:
Հետազոտության մեջ ասվում է, նման հանցագործությունների մեջ մեղադրվող կանայք հիմնականում ունեն գեղեցիկ շուրթեր և համաչափ դիմագծեր:
Պարզվել է, որ այն դեպքերում, երբ կանայք պնդում են, թե իրենք սպանություն են գործել ինքնապաշտպանության նպատակով, ոստիկաններն, ամենայն հավանականությամբ, անմեղ կհամարեն առավել պակաս համակրելիներին:
Բանն այն է, որ համակրելի մարդիկ հաճախ ընկալվում են որպես բնավորության ուժեղ գծեր ունեցող անհատականություններ։ Գեղեցիկ կանանց ավանդաբար համարում են ավելի վստահ, շփվող, կոմպետենտ և խելացի, քան ոչ համակրելիներին։









































