Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակներում որոշակի լարված իրավիճակ է առաջացել դրան մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չի եղել Էրդողան-Ահմադինեժադ հանդիպում, ինչի պատճառը Սիրիայի հարցում նրանց ունեցած հակադիր դիրքորոշումն է: Սիրիայի պատճառով երկու երկրների միջև առկա լարվածությունն իր ազդեցությունն ունեցավ նաև տնտեսական գագաթնաժողովի վրա:
Լուսանկարներից երևում է, որ նրանք աշխատել են միմյանցից հեռու մնալ, միմյանց ձեռք չսեղմել և չզրուցել իրար հետ:







































