Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Վարչապետը ծաղրում է ժողովրդին. մամուլ

Ռուսաստանի կողմից Հայաստանում 2007-ից իրականացվող վիճահարույց «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրի շուրջ վերջին շրջանում հակասություններ են առաջացել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև: Ըստ «Առավոտ»-ի` այս առիթով անգամ ԱԺ-ում հոկտեմբերի 3-ին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտարարեց, թե Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ: Մանրամասնելով` վարչապետը նշեց. «Այն ձևով ու ֆորմատով, որ այդ ծրագիրն իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ: Եվ մենք համաձայնություն չենք տվել Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս ծառայությունը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետությունում»: Այս հայտարարությանը հետևեց ՌԴ դեսպանի արձագանքը` այն բովանդակությամբ, թե Ռուսաստանը բռնի ուժով Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստան չի տանում: ՀՀ-ում այս ծրագրի դեմ կրքերն այնքան են բորբոքվել, որ արդեն դրված է ծրագիրը դադարեցնելու հարցը:

Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ հայկական կողմը հոկտեմբերի 12-ին արձանագրել է, որ կտրականապես դեմ է ՌԴ միգրացիոն ծառայության կողմից «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը Հայաստանում: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել էր. «Արձանագրության մեջ հստակ արտահայտվել են կողմերի դիրքորոշումները: Ռուսական կողմի պնդմամբ` արձանագրության մեջ գրվել է, որ ինքը շահագրգիռ է այդ ուղղությամբ շարունակել աշխատանքները, իսկ հայկական կողմն արձանագրել է, որ կտրականապես դեմ է դրան: Հայաստանի տարածքում գործողությունները որոշում է Հայաստանը: Քանի որ մենք դեմ ենք արտահայտվել այդ ծրագրին, բնական է, որ այն չի կարող իրականացվել»:

Aravot.am-ը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք նպատակահարմա՞ր է ծրագրի դադարեցումը, և արդյոք ա՞յս կերպ է պետք պայքարել արտագաղթի դեմ: Տիկին Խառատյանը պատասխանեց. «Իհարկե, ծրագրի դադարեցումը նպատակահարմար չէ, ես գտնում եմ, որ դա սահմանները փակելու նման մի բան է: Այդկերպ վարչական լծակներով սահմանափակվում է մարդկանց ելքը: Այդպիսով ընդամենը արտագաղթի ճանապարհներն են փակվում, բայց միևնույն ժամանակ մեծացվում են արտագաղթի պատճառները»:

Տիկին Խառատյանը նկատում է, որ ծրագրի գործունեության պայմաններում մարդիկ քիչ թե շատ ապահով էին իրենց զգում այդ երկրում և մանրամասնում. «Գոնե ապահովվում էին նվազագույն պայմանները: Ռուսները ճիշտ են ասում, որ հայերն են խնդրում, դիմորդների թիվն այնքան մեծ էր, որ ռուսական կողմը նույնիսկ ընտրություն էր կատարում: Հայտարարվում է, թե ռուսները որպես ռազմավարական գործընկեր նման ծրագիր չպիտի իրականացնեին, բայց նույն հաջողությամբ դա կարող է անել, ասենք, Իտալիան կամ Գերմանիան»:

Հ. Խառատյանը կարծում է, որ արտագաղթի խնդիրը լուծելու համար ոչ թե պետք է արտագաղթի ճանապարհները փակել, այլ մտածել պատճառները վերացնելու մասին:

Իսկ վարչապետի` ԱԺ-ում արված հայտարարության մասին ազգագրագետն այսպիսի կարծիք ունի. «Վարչապետն արտագաղթի բուն խնդիրները վերացնելու մասին ասելիք չուներ, ուստի հարմար առիթ էր` ցույց տալու, թե որքան են մտահոգված այդ խնդրով: Սա ընդամենը ծաղր է: Կամ հաշմանդամների հետ կապ ված վերջին բացահայտումները, որ վար չապետը հայտարարում է, թե 65 հազար մարդ ինչ կմտածի իրենց մասին: 65 հազար մարդ նո՞ր պետք է մտածի նրանց մասին, մի՞թե այդ խախտումների մասին իրենք չգիտեին, հիմա նո՞ր իմացան: Ծաղր է, ծաղր, գոնե ձայները կտրած` նստեն տեղները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում