Հնդիկ ռեժիսոր Շեխար Կապուրը դիտարկում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է NYDailyNews-ը:
«Գնում եմ Երևան: Գնում եմ Հայաստան` ուսումնասիրելու 1915 թվականի հայերի կոտորածի փաստերը, հավանաբար, այդ մասին հետագայում ֆիլմ կնկարահանեմ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կապուրը:
Աղբյուրը, իր ընթերցողին ծանոթացնելով պատմական իրադարձություններին, գրում է, որ Հայոց ցեղասպանությունը (1915-1923) օսմանյան ռեժիմի կողմից ներկայիս Թուրքիայի տարածքում հայերի համակարգված ոչնչացումներն են:









































