Apple ընկերության iPad պլանշետային համակարգիչների կոմպակտ տարբերակի արժեքը Եվրոպայում կկազմի 249 եվրո: Այս մասին հաղորդում է գերմանական Mobile Geeks կայքը՝ վկայակոչելով Media Markt–ին:
Կայքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գնորդներին հասանելի կլինի նոր iPad-ի 16 մոդիֆիկացիա՝ 8-16 գբայթ հիշողությամբ, բջջային մոդուլով կամ առանց դրա, սև կամ սպիտակ կորպուսով: Պլանշետի ամենաթանկ մոդելի արժեքը կլինի 649 եվրո:
Սարքի գնի մասին ամերիկյան շուկաներում դեռ ոչինչ չի հաղորդվում, սակայն Եվրոպայում Apple-ի արտադրանքը ավանդաբար ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում:
Ակնկալվում է, որ Apple-ը հոկտեմբերի 23-ին մամուլի ասուլիս կհրավիրի՝ նվիրված iPad-ի կոմպակտ տարբերակին:








































