ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանն անդրադարձավ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեպքում Ադրբեջանի սպառնալիքներին: Նա ասաց, որ ոչ մի պատերազմ հանկարծակի առավոտյան չի սկսվում, կա ռազմական բախման լատենտ, թաքնված շրջանը, և պետության հետախուզական մարմինները ուշադիր հետում են այդ փոփոխություններին:
Այս պահին, նրա խոսքերով, անմիջապես ռազմական բախման նախապատրաստական աշխատանքներ մեր հակառակորդի կողմից չեն դիտվում։ Նրանց ռազմատենչ հայտարարություններն ունեն մի քանի նպատակ, առաջին հերթին իրենց ներքին սպառման համար են. «Չեմ կարծում, որ մենք պատերազմին կլինենք անպատրաստ՝ թե՛ ԶՈՒ-ն, թե՛ պետությունը»,- նշեց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































