Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքը նոր կառավարությունում էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Մամուկա Նիկոլաիշվիլիի թեկնածությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Նիկոլաիշվիլին:
Վերջինս ներկայումս գտնվում է Փարիզում, ուր աշխատում է այլընտրանքային էներգիային առնչվող հարցերի ուղղությամբ: Նիկոլաիշվիլին Վրաստանի էներգետիկայի նախարար է նշանակվել 2003 թվականի օգոստոսին և այդ պաշտոնում մնացել է մինչև 2004 թվականի փետրվարը, երբ, Սահմանադրության համաձայն, կառավարության այլ անդամների հետ ստիպված է եղել հրաժարական տալ՝ կապված Սաակաշվիլիի ու նրա թիմի իշխանության գալու հետ: Հրաժարականից հետո նա մեկնել է Փարիզ:
Նշվում է, որ հոկտեմբերի 17-ին նոր կառավարության կազմը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվելու է հոկտեմբերի 17-ին: Նախագահը Նախարարների կաբինետի նոր կազմը կներկայացնի խորհրդարանի հաստատմանը: