Իր մեծությամբ Եգիպտոսի երկրորդ բուրգը` Հեֆրենի բուրգը, կրկին բաց է այցելուների համար: Երեք տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո վերջապես մասնագետներին հաջողվել է լուծել գլխավոր խնդիրը, որն առաջացել էր օրական հազարավոր այցելուներ ընդունելու պատճառով: Խոսքը անսպասելիորեն առաջացած կործանարար խոնավության մասին է: Դրա վերացման համար մասնավորպես վերականգնողները բարելավել են օդափոխության համակարգը:
Մասնագետների ավարտած աշխատանքն ընդունել է անձամբ Եգիպտոսի Հնությունների գործերով նախարար Մուհամմեդ Իբարհիմը: Զննելով հուշարձանը՝ նա նշել է, որ նախարարությունը հույս ունի ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ գրավել դեպի Եգիպտոս: Դրան կնպաստի նաև Գիզայում ևս 6 դամբարանանի բացում:
Հիշեցնենք, որ Հեֆրենի բուրգը տեղակայված է Գիզայի հարթավայրում Մեծ Սֆինքսի և Քեոփսի բուրգի հետ միաժամանակ:








































