Ֆիտնեսն անօգուտ է, եթե օրվա մեծ մասը անց եք կացնում նստած վիճակում,- հայտարարում են բրիտանական երկու` Լեստերա և Լաֆբորո համալսարանների գիտնականները:
Գիտնականները վերլուծել են 18 տարբեր հետազոտություների տվյալներ, որոնց մասնակցել են ընդհանուր առմամբ 800 000 մարդ: Արդյունքում եկել են եզրահանգաման, որ սպորտդահլիճ կանոնավոր հաճախումները չեն փրկում դիաբետից և սրտի հիվանդություններից, եթե մարդը շարունակում է երկար ժամանակ անցկացնել նստած պայմաններում:
«Մարդիկ իրենց համոզում են, թե առողջ ապրելակերպ են վարում` օրվա ընթացքում կես ժամ վարժանքներ անելով, բայց նրանք պետք է մտածեն նաև այն մնացած 23 ու 0,5 ժամի մասին»,- ասել է գիտնականներից մեկը:









































