Եգիպտոսի կարևորագույն նավահանգիստներից մեկը` «Իսմաիլիան», դադարեցրել է աշխատանքը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Պատճառը գործադուլն է, որն աշխատակիցները սկսել են 8 գործընկերների` իրենց կարծիքով ապօրինի հեռացման հետևանքով: Մասնակի գործադուլը սկսվել էր 3 օր առաջ, իսկ երեկ արդեն դադարեցվել էր նավահանգստի ամբողջ աշխատանքը:
«Իսմաիլիա» նավահանգիստը պատկանում է Դուբայի DP World ընկերությանը, որի ներկայացուցիչները անհանգստություն են հայտնել` կապված գործադուլի հետ: Ընկերության հայտարարությունում ասված է. «Աշխատանքային կոնֆլիկտը պատճառ է դարձել նավահանգստում գործողությունների զգալի դանդաղման, այն բացասաբար է ազդում և´ հաճախորդների, և´ ընդհանուր առմամբ` Եգիպտոսի տնտեսության վրա»:








































