Այսօր լրանում է Կարիբյան ճգնաժամի մեկնարկի 50 տարին: 1962թ. Կարիբյան ճգնաժամը, որն առաջացել էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պատերազմի սպառնալիքով Կուբայում խորհրդային հրթիռային զենքի տեղակայման պատճառով, ինչպես նշում է РИА Новости-ն, կտրուկ սրում էր միջազգային հարաբերություններում:
Կուբայի նկատմամբ ԱՄՆ կողմից չդադարող ճնշումներով պայմանավորված` ԽՍՀՄ-ը 1962-ի հունիսին Հարավային Ամերիկայի այս երկրի խնդրանքով կղզում խորհրդային ուժերի տեղակայման որոշում ընդունեց: Խորհրդային Միությունը դա բացատրեց Կուբայում ամերիկյան ռազմական ագրեսիան կասեցնելու և Իտալիայում ու Թուրքիայում տեղակայված ամերիկյան հրթիռներին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Այդ նպատակով հանձնարարվել էր Կուբայում տեղակայել միջին հեռահարության (2,5-4,5 հազար կմ) 5 զորագունդ: Ծրագրված էր Կուբայում տեղակայել 44-60 հազարանոց խորհրդային զորախումբ: Ուժերի տեղափոխումը Կուբա իրականացվեց ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ուժերով: Հոկտեմբերի 24-ին Քենեդին հայտարարեց կղզու ռազմածովային շրջափակման մասին:










































