Լեդի Գագան իր առաջին` Lady Gaga Fame բուրմունքը ներկայացնելու համար լոնդոնյան Harrods հանրախանութում շքեղ շնորհանդես է կազմակերպել։
Երգչուհին միջոցառմանը ժամանել է ոսկե կառքով: Այնուհետև նա Մեծ Բրիտանիայում անցկացված հատուկ մրցույթի մասնակիցներին թեյախմության է հրավիրել, որից հետո երկրպագուները երգչուհու հետ լուսանկարվելու հնարավորություն են ունեցել։
Harrods–ի մոտ հավաքվել է ավելի քան 3,500 երկրպագու` Լեդի Գագայի հետ լուսանկարվելու համար: Իսկ երգչուհու երկրպագուների համար նախատեսված սոցիալական կայքն ուղիղ եթերով հեռարձակել է այդ իրադարձությունը:








































