Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցաբերել, որպեսզի նվազեցնի ԻԻՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության անհանգստությունը և բանակցություններ վարի ուրանի հարստացման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը:
Պաշտոնյայի խոսքերով` ճկուն դիրքորոշում կարող է ցուցաբերվել, եթե Թեհրանին երաշխավորվի հարստացված ուրանի մատակարարում՝ Իրանի խաղաղ ատոմային էներգիայի արտադրության համար:
Դրա հետ մեկտեղ իրանական ԱԳՆ-ը նշել է, որ դա չի նշանակում, թե Իրանն իրավունք չունի մինչև 20 % ուրան հարստացնել:










































