Ընթացիկ ամսվա ավարտին Microsoft-ը կներկայացնի Windows օպերացիոն համակարգի նոր՝ 8-րդ տարբերակը: Ինչպես պարզ է դարձել` Microsoft-ը մեծ հույսեր է կապում նոր պլատֆորմի հետ:
Beet.TV-ին տված հարցազրույցում Microsoft ընկերության աշխատակիցները հաղորդել են, որ նախատեսում են տեսնել ավելի քան 100,000 հզ հավելումներ, որոնք մշակված են հատուկ Windows 8-ի համար: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Microsoft-ի կանխատեսումներով`մինչև եկող տարվա հունիս կվաճառվի ավելի քան 400 մլն էլեկտրոնային սարքավորում Windows Phone օպերացիոն համակարգի ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ Windows 8-ի պաշտոնական ներկայացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 26-ին:










































