Coca-Cola-ն բանակցություններ է սկսել երաժշտական Spotify օնլայն-ծառայության մասնաբաժին գնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sky News-ը` հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին: Նրանց տվյալներով` Coca-Cola-ն Spotify-ում 10 մլն դոլար կներդնի:
Երաժշտական ծառայության ակտիվների ամբողջ արժեքը 4 մլրդ դոլար է: Այսպիսով՝ ըմպելիք արտադրող ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել միայն մի փոքր փաթեթ:
Բանակցությունները դեռ ավարտված չեն, հնարավոր է` գործարքը կնքվի մի քանի շաբաթում:
Ներկայումս Coca-Cola-ն և Spotify-ն արդեն մի քանի ընհանուր երաժշտական ինտերնետ-նախագիծ ունեն:







































