«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, վերջերս համատեղ բավականին եկամտաբեր բիզնես գործունեություն են ծավալում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը:
Տնտեսական ճգնաժամի, ծառայությունների ու ապրանքների գների թանկացման և անշարժ գույքի գների արժեզրկման արդյունքում շատ կառուցապատողներ չեն կարողանում ավարտին հասցնել սկսած գործը: Եվ արդյունքում Երևանում բազմաթիվ էլիտար շենքեր մնացել են կիսակառույց, որովհետև դրանց կառուցապատողները չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ:
Մեր տեղեկություններով, Հ. Աբրահամյանն ու Հ. Հովսեփյանը միասին ինքնարժեքից էլ ցածր գներով գնում են այս շենքերը, ավարտին հասցնում ու գերշահույթ ստանում: Ի դեպ, Հ. Հովսեփյանի անունը շոշափվում էր նաև այլ էլիտար շենքերի հետ կապված աղմկոտ բացահայտումների դեպքում, երբ այդ շենքերի 1 բնակարանը վաճառվել է մի քանի հոգու:









































