Նիդեռլանդների Ռոտերդամի քաղաքապետարանը գործազրկության դեմ պայքարի նոր ձև է գտել: Նա, ով երկար ժամանակ չի կարողանում աշխատանք գտնել և շարունակում է պետությունից դրամական նպաստ ստանալ, արդեն պարտավոր է շաբաթական 8 ժամ որպես քաղաքի աղբահանող աշխատել:
Ռոտերդամում գործող կարգի համաձայն` ամեն գործազրկության համար նպաստ ստացող պետք է հաճախի հատուկ քաղաքային կուրսերի, որտեղ ուսուցանվում են աշխատանք որոնելու և պահանջվող փաստաթղթերի ձևակերպման հմտությունները, գրում է Российская газета-ն:
Հայտնի է, որ եվրոգոտու 17 երկրներում գործազրկությունը 2012-ի օգոստոսին կազմել է 11,4%:
Օգոստոսին ԵՄ անդամ 27 երկրներում հաշվվում էր 25,466 մլն գործազուրկ, նրանցից 18,196 միլիոնը` եվրոգոտում:
ԵՄ անդամ երկրների շարքում գործազրկության մակարդակն ամենացածրը Ավստրիայում է (4,5%), Լյուքսեմբուրգում (5,2%), Նիդեռլանդներում (5,3%) և Գերմանիայում (5,5%), ամենաբարձրը` Իսպանիայում (25,1%) և Հունաստանում (24,4%):









































