Ռուսաստանը կարևոր է համարում, որպեսզի Դամասկոսը հրապարակավ հայտարարի, որ Թուրքիայի հետ տեղի ունեցած դեպքը եղել է ողբերգական պատահականություն: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դեսպանի միջոցով մենք կապ ենք հաստատել սիրիական կողմի հետ,- ասել է նա:- Սիրիան Լախդար Բրահիմիի միջոցով հավաստիացրել է, որ դա եղել է ողբերգական պատահականություն: Կարևոր է, որպեսզի Դամասկոսը հրապարակավ այդ մասին հայտարարի»,- ընդգծել է նախարարը:
Լավրովը հույս է հայտնել, որ Սիրիայի և Թուրքիայի իշխանությունները պետք է ուղղակի կապ հաստատեն՝ հաշվի առնելով սահմանի վրա լարվածությունը:







































