Այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Օսկանյանը դարձել ԲՀԿ-ի քաղաքական հալածանքների թիրախ, երբ քրգործ կարող էր հարուցվել այլ անձանց դեմ, արդյո՞ք Օսկանյանը ԲՀԿ-ի ամենաուժեղ դեմքն էր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանը «Հրապարակ»-ի թղթակցին ասել է.
«Ամենաուժեղը չէր, եթե հիշում եք` ԲՀԿ-ի համագումարին Օսկանյանը շատ սուր ելույթ ունեցավ, երևի դա է պատճառը»: Սակայն պակաս սուր ելույթ չունեցավ նաև ԲՀԿ առաջնորդը: «Դե, Ծառուկյանին, որպես կուսակցության նախագահի, չէին կարա երևի, բնական ա` թևերին պիտի խփեն»,- ասել է պատգամավորը:









































